Jump to content

Անգելինա Լոմաչինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգելինա Լոմաչինսկայա
Ծնվել էսեպտեմբերի 2, 1996(1996-09-02) (28 տարեկան)
ԾննդավայրԽմելնիցկիի մարզ, Ուկրաինա
Մասնագիտությունծանրամարտիկ

Անգելինա Վասիլեվնա Լոմաչինսկայա (ուկրաիներեն՝ Ангеліна Василівна Ломачинська, սեպտեմբերի 2, 1996(1996-09-02), Խմելնիցկիի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի մարզուհի, ծանրորդ, 2022 և 2023 թվականների առաջնությունների մեդալակիր։

Որպես սպորտային հրահանգիչ Անգելինա Լոմաչինսկայան աշխատում է Ուկրաինայի բանակում, ապրում է Բելայա Ցերկով քաղաքում[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգելինա Լոմաչինսկայան ծնվել է 1996 թվականին[2])։ 2017 թվականին Թայպեյում մասնակցել է ամառային Ունիվերսիադային, որտեղ մինչև 48 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկու վարժությունների հանրագումարով 160 կգ արդյունքով։

2018 թվականին Լեհաստանում տեղի ունեցած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Մեկ տարի անց Բուխարեստում տեղի ունեցած նմանատիպ մրցաշարում նա արծաթե մեդալ է նվաճել մինչև 49 կգ քաշային կարգում։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում ուկրաինացի ծանրորդը երկամարտի 149 կգ արդյունքով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ «Պոկում» վարժությունում 67 կգ քաշային կարգում նա առաջին անգամ նվաճել է փոքր բրոնզե մեդալ[3][4]։

2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում Անգելինա Լոմաչինսկայան արծաթե մեդալ է նվաճել։ Նրա արդյունքը երկու վարժությունների հանրագումարում եղել է 167 կիլոգրամ։ Պոկում վարժությունում 80 կգ քաշային կարգում նա առաջին անգամ նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ «հրում» վարժությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[5]։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 49 կգ քաշային կարգում ուկրաինուհի թեթր ատլետը երկամարտի 176 կգ արդյունքով երկու վարժությունների հանրագումարով նվաճել է բրոնզե մեդալ։ «Պոկում» վարժությունում նա նվաճել է նաև փոքր բրոնզե մեդալ (81 կգ)։

Թվական Մրցաշարի վայր Քաշ Պոկում (կգ) Ընդհանուր քաշ (կգ) Ընդամենը Արդյունք
1 2 3 Արդյունք 1 2 3 Արդյունք
Եվրոպայի ծանրամարտի առաջնություն
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 2021 {{{2}}} Մոսկվա, Ռուսաստան 45 kg 67 69 69 3rd 82 82 85 5 149 5
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 2022 {{{2}}} Ալբանիա Տիրանա, Ալբանիա 49 kg 75 77 80 1st 89 87 89 3rd 167 2nd
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 2023 Հայաստան Երևան, Հայաստան 49 kg 79 81 83 3rd 94 95 95 5 176 3rd

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Representative of the Armed Forces of Ukraine Anhelina Lomachynska won three medals at the European Weightlifting Championships, Ministry of Defence of Ukraine, May 30, 2022 (in Ukrainian).
  2. Weightlifter from Khmelnytskyi region won silver at the European Championships, May 30, 2022 (in Ukrainian)
  3. PROSPORT_UA (2021 թ․ ապրիլի 3). «Тяжёлая атлетика. ЧЕ-2021. Ломачинская выиграла бронзу в рывке». Prosport (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
  4. The Ukrainian Anthem sounded in Moscow: a weightlifter from Kharkiv became European Champion in Russia, espreso.tv, April 4, 2021 (in Ukrainian).
  5. WEIGHTLIFTING: EUROPEANS; GOLD ITALY WITH IMPERIO 49 KG WOMEN, accessed on 31 May 2022 (in English).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]